Կառավարության նիստի այսօր՝ օգոստոսի 29-ի նիստին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման միջոցառումների ցուցանիշներում կատարված փոփոխությունները եւ ըստ այդմ բյուջեում կատարվող փոփոխությունները։ «Նախատեսված 117 մլն դրամի դիմաց նախատեսված էր 66.8 հա ջրածածկ տարածք մաքրել, կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել մաքրման ենթակա տարածքները 50 տոկոսով ավելացնել, այսինքն տրամադրված գումարներով ավելի շատ աշխատանք կատարել։ Միաժամանակ հստակեցվել է, որ այս աշխատանքները կատարվելու են ճահճապատ եւ ջրածածկ տարածքներոմ։ Այս տարի 66.8 հեկտարի փոխարեն կմաքրվի 98 հեկտար, 2մլն 590 դրամ գումարը առաջարկում ենք ուղղել պահեստային ֆոնդ»,–նշեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ հատկանշական նախագիծ է. «Սա շատ հատկանշանական նախագիծ է, որ մեր ծախսերը կարծես 100 տոկոս չենք կարողանում կատարել, եկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում թերակատարումներ։ Բայց այս նախագծերը ցույց են տալիս այն ետնապատկերը որով մենք այդ ամենը ունենում ենք։ Իմ գնահատականն այն է, որ մենք ծախսային մասերը թերակատարում ենք նաեւ կոռուպցիոն սողանցքները փակելու եւ փակվելու արդյունքում։ Սա խոսում է մեր համակարգի առողջացման մասին»։
Սեւանի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ 50 մլն խմ մետրով պակաս ջրառ է արվել։
0Comments