ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի ճանաչել» ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն: Համապատասխան տեսագրությանն ուշադրություն է դարձրել հեռուստահաղորդավար Օլգա Սկաբեևան:
Լրագրողը հարցրել է ԱՄՆ ղեկավարին՝ ծրագրու՞մ է արդյոք Զելենսկուն հրավիրել Սպիտակ տուն:
«Ներեցեք, ո՞ւմ մասին է խոսքը»,- հարցով պատասխանել է Թրամփը:
Հստակեցումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Զելենսկու հետ հանդիպմանն ու անվանել է նրան «խելամիտ տղա»:
Համացանցում հայտնված տեսանյութից պարզ չէ՝ Թրամփը մոռացե՞լ էր Ուկրաինայի նախագահի ազգանունը, թե՞ հարցը լավ չի լսել:
0Comments