Պակիստանի օդային տարածությունը փակ կմնա մինչև մարտի 4-ը, այս տեղեկությունը հաստատել է քաղավիացիայի վարչությունը:
Նշենք, որ Երկրի օդային տարածքն օրեր առաջ փակվել էր այն բանից հետո, երբ Պակիստանի բանակը հայտարարել էր, որ Քաշմիրի շրջանում Հնդկաստանի օդուժի 2 ինքնաթիռ է ոչնչացրել, որոնք խախտել էին երկրի օդային սահմանը:
Այդ ամենի պատճառով բազմաթիվ թռիչքներ հետաձգվել են: Սահմանափակ թվով ներքին չվերթների հնարավորությունը չի բացառվում:
0Comments