Կորուսյալ թղթերը՝ խաղի մեջ

Գուցե սրանք բոլորովին այլ թղթեր են, որոնք հայտնվել են, օրինակ նոր ի հայտ եկած հանգամանքներով նոր նախաքննություն սկսելու համար

Օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից անհետացած փաստթաղթերի մի որոշ մասը վերականգնվել է, և դրանց մեծ մասը վերաբերում են Մարտի 1-ի գործին: Կորուսյալ փաստաղթեթերի թեման առաջի անգամ պաշտոնական մակարդակով արծարծվեց հեղափոխության առաջին օրերին: Այս մասին առաջինը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հետո այդ մասին խոսեց նաև ԱԱԾ տնօրենը:
Ըստ Արթուր Վանեցյանի` Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ «Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Հարցին, թե նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են այդ փաստաթղթերի վերականգնումից հետո, Վանեցյանը պատասխանեց․ - «Եկեք ես մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ, որ այո՛, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային, որոնց վերաբերյալ առաջիկայում կարծում եմ նախաքննություն իրականացնող մարմինը կհայտարարի»։
Հարց է առաջանում, իսկ ով կամ ովքեր են պատժվել նախ անհետացած ապա նաև վերականգնված փաստաթղթերի համար:
Ի դեպ, այս տարվա մայիսի 8-ին՝ Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեկով, ո«նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել», կատարվածը որակել էր հանցագործություն ։ Հիմա եթե խոսվում է վերականգնման մասին, պետք է նար գործ հարուցվի պետական նշանակության թղթերի անհետացման գործով և այդ արարքի հեղինակները պատասխանտվություն կրեն: Այլապես բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ իրականում ոչ մի անհետացած փաստաթուղթ էլ չի եղել: Հնարավոր է, որ դա եղել է շատ լավ մտածված շոու` հանրությանը Մարտի 1-ի գործի վրա կենտրոնացնելու նպատակով, որպեսզի մնացած կարևոր հարցերից հանրային ուշադրությունը շեղվի: Այժմ վստահաբար հնարավոր չէ պնդել, որ կորուսյալ թղթեր են եղել : Գուցե սրանք բոլորովին այլ թղթեր են, որոնք հայտնվել են, օրինակ նոր ի հայտ եկած հանգամանքներով նոր նախաքննություն սկսելու համար: Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բազմիցս են ասել, որ մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան: Ինչ-որ փուլում գործի սնանակությունը ջրի երես է դուրս գալու և այդ պահից սկսած արդեն կարելի է կորուսյալ փաստաթղթերը խաղի մեջ մտցնել: hayeli.am. Հայկ Դավթյան