Մի փոքրիկ դրվագ եմ ուզում պատմել՝ վերջին օրերին իմ վեճերից մեկի մասին..
Հրավիրված էի ծննդի ..
բնականաբար, որտեղ ես հայտնվում եմ՝ քաղաքականության թեման ոչ թե երրորդ բաժակից հետո է սկսվում, այլ մինչև նույնիսկ հացի նստելը...
Խոսքը գնաց ստորագրահավաքի մասին .
հյուրերի մի մասը գյուղից էին ..
ես փորձեցի ճշտել՝ արդյո՞ք իրենք հասկանում են ինչի տակ են ստորագրում, ինչ է իրենց ուզածը
- ընդհանրապես , գաղափար ունե՞ք՝ ինչ է սահմանադրությունը ,որ էդքան մեջբերում եք էդ բառը - սա վերջին հարցս եղավ
էս հարցիցս հետո զրուցակիցս մի պահ լռեց / հասկացա .
որ սահմանդրությունից միայն էդ բառն է ծանոթ իրեն/
ու հայտարարեց .
հը, բա,
Սամվել Բաբայանին չընտրենք , որ Արայիկը լինի՞ նախագահ..
այ, իմ միամիտ ժողովուրդ,
այս ֆոտոին կարելի է տարբեր բովանդակություն հաղորդել, մանավանդ, որ չգիտենք ինչի մասին են խոսում երկու թեկնածուները ..
բայց , էդքան մի թշնամացեք միմյանց հետ...
երկու կողմն էլ հանգիստ եղեք,
եթե ամեն ինչ լավ լինի՝ այսինքն, հանդիպման կողմերի ուզածով լինի՝ իշխանությունը կիսելու են ..
Բելլա Լալայանի գրառումը
0Comments