«Պատկերացնում եք, ինչ լավ կլիներ եթե ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ազգովի քննարկեինք օրինակ ներդրումների ներգրավման ուղղիները։
Բայց ցավոք քննարկում ենք այն ինչ այսօր իշխանությունների կողմից մեզ առաջարկված միակ օրակարգն է։
Ստացվում է այնպես, որ մեր հայրենիքը ունի 3 գերխնդիր.
Առաջինը՝ Նախագահ Քոչարյանին ամեն գնով դատելն է, 2-ը դատավորներին նսերմացնելն է, որպեսզի առաջինը կատարվի և 3-ը ստամբուլյան կոնվենցիան վավերացնելն է։
Իհարկե, ժողովրդի ուշադրությունը շեղելու համար վատ չէ մտածված, բայց ամեն ինչ ունի իր ժամկետը։
Անխուսափելիորեն շուտով գալու է այն օրը, երբ ժողովուրդը պահանջելու է իրական բարեփոխումներ։ Այ էտ ժամանակ, ո՜չ պաշտպանին խոսք չտվող դատավորը կփրկի, ո՜չ էլ կարաբինան»։
0Comments