1. «Կերակրել շներին ու ոչնչի ձեռք չտալ»: Ձեռք մի՛ տվեք, մազերը սանրեք, հարդարեք, ամրացրեք լաքով, եթե պետք է, բայց այլեւս ձեռք մի տվեք։ Որքան շատ եք ձեռքերով դիպչում մազերին՝ այդքան շատ են դրանք յուղոտում, կեղտոտվում ու տգեղանում։ Իսկ եթե չեք ուզում, որ լաքը սոսնձի տպավորություն թողնի, մի զլացեք ու այն փչեք ոչ թե միանգամից, այլ 2-3 շերտով, շատ բարակ շերտերով, սպասելով , որ նախորդ շերտը չորանա։
2. Դեմքին էլ մի կպեք։ Մի՛ տրորեք աչքերը։ Բերանը ձեռքով մի՛ փակեք։ Այտերին, ճակատին կամ քթին մի կպեք՝ մտքերի մեջ խորասուզվելիս։ Ձեռքերը որպես կանոն միշտ կեղտոտ են, իսկ երբ դրանցով դեմքին եք դիպչում՝ շպարը դրանից լղոզվում է, կեղտոտվում ու տգեղ տեսք ստանում։
3. Ամեն ինչի համար ամենաօպտիմալ ռիթմը գտեք ու պահպանեք այն։ Եթե գիտեք, որ մազերը պետք է երկու օրը մեկ լվանաք, որ կոկիկ տեսք ունենան, ուրեմն այդպես էլ արեք։ Ամեն անգամ մի սպասեք, որ երրորդ օրը ձեր մազերը կարող են ինչ-որ հրաշքով թարմ տեսք ունենալ։
4. Նույնը վերաբերում է նաեւ մատներին։ Եթե գիտեք, որ ձեր լաքը 5 օր է պահպանում թարմ տեսքը, ուրեմն վեցերորդ օրը հոգ տարեք նոր լաք քսելու մասին։
5. Նույնը հագուստին էլ է վերաբերում։ Եթե գիտեք, որ սպիտակ բլուզը սպիտակ է մնում միայն 1 օր, մի փորձեք նրան երկրորդ կամ երրորդ օրն էլ սպիտակ մնալու շանս տալ...
6. Մազերն ու ձեռքերը արդեն իսկ գործի կեսն են։ Ասում են, չէ՞, որ կինն իրավունք ունի հագնել ինչ ուզում է, ու լավ տեսք կունենա, քանի դեռ նրա ձեռքերն ու մազերը խնամված են։
7. Բայց եւ այնպես՝ չմոռանանք դիմահարդարման մասին։ Շատ աղջիկներ համարում են, որ կոմետիկայի տակից հիմքային միջոցներ օգտագործելը անիմաստ զբաղմունք է․ կարելի միանգամից սեւաներկ քսել, առանց քոնսիլերների եւ մնացած բաների։ Բայց հաշվի առեք, որ առանց համապատասխան հիմքային միջոցների կոսմետիկան շատ կարճ կյանք ունի․․․
8. Հոգնած դեմքին դիմափոշին սպունգով թարմացնելը ավելի լավ է, քան կեղտոտ ձեռքերով այն քսելը, բայց դա էլ ճիշտ չէ։ Առհասարակ խորհուրդ է տրվում յուրաքանչյուր 5-6 ժամը մեկ մոտենալ հայելուն, մաքրել ամբողջ մեյքափը լոսյոնով, այնուհետեւ նորից քսել թե քսուքը, թե մեյքափի շերտը։
9. Օծանելիքի փոքր սրվակ պայուսակում պահելը՝ «թարմանալու» նպատակով, անիմաստ է, եթե մինչ օծանելիք քսելը որեւէ հարմար տեղում՝ ասենք զուգարանում չհանեք վերնազգեստը ու գոնե գոտկատեղից վերեւ թեթեւակիորեն չլվանաք ջրով։
10. Երբեք, երբեք մի զլացեք երեկոյան դեմքից մաքրել մեյքափը։ Թե չէ, եթե մի քանի անգամ գլուխ պահեք ու չանեք ինչպես հարկն է, 4-րդ օրը կստանաք մաշկ, որի վրա ոչ մի կոսմետիկ միջոց հարթ ու գեղեցիկ տեսք չի ունենա։
Աղբյուրը՝ Creu
0Comments