Ավստրալիայում պատանին փրկել է Բելս Ռապիդս պարկում ժայռից ցած գլորված ընկերոջ կյանքը՝ վերջինիս ծնողներին գաղտնաբառով պաշտպանված հեռախոսով զանգահարելով: Անօդաչու թռչող սարքով նկարահանված տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: 15-ամյա Նաթան Դաթսոնը բարձրացել է ժայռի վրա, որպեսզի ավելի լավ տեսնի այծերի հոտը։ Տղան սայթաքել է քարի վրա, կորցրել հավասարակշռությունը և ընկել 20 մետր բարձրությունից:
Ընկնելու ժամանակ դեռահասը գլխի լուրջ վնասվածք է ստացել, ինչպես նաև դաստակի ու արմունկի կոտրվածք։ Ողբերգության ականատեսն է դարձել նրա լավագույն ընկերը՝ Պատրիկը, որի մոտ է եղել ընկերոջ iPhone հեռախոսը: Սակայն հեռախոսը պաշտպանված է եղել գաղտնաբառով:
Պատանին չի ընկճվել և դիմել է Siri անձնական օգնականի օգնությանը:
Պատրիկի արագ կողմնորոշման շնորհիվ տուժած պատանու ծնողները ժամանակին շտապօգնության բրիգադ են կանչել։ Փրկարարական գործողությունը տևել է երկու ժամ։ Անգիտակից վիճակում գտնվող Դաթսոնին տեղափոխել են հիվանդանոց: Պատանու ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
0Comments