Liveleak հարթակում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է քաղցած արջը ձկնաբուծական գործարան ներխուժում՝ ստիպելով աշխատակիցներին փախուստի դիմել:
Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Սախալինի մարզի Օխա քաղաքում: Անվտանգության տեսախցիկից արված տեսանյութում երևում է՝ ինչպես են աշխատակիցները զգուշությամբ մեծ փաթեթներ տեղափոխում, երբ արջն անսպասելիորեն հայտնվում է սենյակում:
Մի քանի վայրկյան կանգնելով աշխատակիցների խմբի առաջ՝ արջը շրջվում և հեռանում է: Աշխատակիցները մի պահ մնում են անշարժ՝ ասես չգիտակցելով կատարվածը, այնուհետև բոլորը միասին նետվում են դեպի ելքը:
Տեսանյութն արդեն ավելի քան 80 000 դիտում ունի: Վերնագրում ասվում է, որ սա հրաշալի օրինակ է այնպիսի իրավիճակի, որ դեպքում հարկավոր է անմիջապես լքել շինությունը:
0Comments