Ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այսօր՝ հուլիսի 26-ին, մի շարք հրամաններ է ստորագրել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մասնավորապես, Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Ժորա Սողոմոնյանը՝ ազատվելով նույն բաժնի ՔՀ բաժանմունքի պետի պաշտոնից։
Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ՔՀ բաժանմունքի պետ է նշանակվել Ժիրայր Սեդրակյանը՝ ազատվելով ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ է նշանակվել ոստիկանության կապիտան Հարություն Անոյանը՝ ազատվելով նույն բաժնի 1-ին բաժանմունքի պետի պաշտոնից։ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժանմունքի պետ է նշանակվել նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Նարեկ Խաչատրյանը։
Մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնին է նշանակվել ոստիկանության մայոր Արտյոմ Մեսրոպյանը՝ ազատվելով ԵՔՎ ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից։
ԵՔՎ ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Արթուր Ֆիշյանը՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնից։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Գարեգին Սարգսյանը, որը գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում՝ ազատվելով ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել ոստիկանության մայոր Արման Հովհաննիսյանը՝ ազատվելով նույն բաժնի ՔՀ բաժանմունքի պետի պաշտոնից։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀ բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Սարգիս Մելքոնյանը՝ ազատվելով ԵՔՎ քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնից։
0Comments