Իրանի մայրաքաղաք Թեհրանում շաբաթ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Al-Sumaria հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսային հատվածի հրապարակներից մեկում:
Կատարվածի պատճառների մասին մանրամասներ կամ այլ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
0Comments