Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պետական ֆիսկալ ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Վլասովից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել, հաղորդում է Ունիան-ը:
Նշվում է, որ այդ մասին նախագահը հայտարարել է այսօր Օդեսայում նիստի ժամանակ:
Նիստի ընթացքում նա դիմել է Վլասովին եւ հիշեցրել, որ վերջինս խոստացել էր աշխատանքից ազատել մի քանի մաքսայինների, սակայն պաշտոնական փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նրանք ոչ թե աշխատանքից ազատվել են, այլ գտնվում են արձակուրդում:
«Ե՞րբ կկարողանանք տեսնել աշխատանքից ազատման ձեր դիմումը»,- հարցրել է Զելենսկին: Վլասովն ասել է, որ այսօր կգրի դիմումը:
0Comments