Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը հրապարակվել է

Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հասանելի կլինի վաղը՝ հուլիսի 11–ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանն այսօր՝ հուլիսի 10–ին հրապարակել է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը։ Դատարանը վճռել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը ամբողջությամբ մերժել։

Վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հասանելի կլինի վաղը՝ հուլիսի 11–ին։