Աշխարհի 10 ամենազբոսաշրջային քաղաքները

Առաջատարը Մեքսիկական Կանկունն է

1

Աշխարհի ամենազբոսաշրջային քաղաք է ճանաչվել Մեքսիկական Կանկունը: Այդ մասին հաղորդում է Lonelyplanet-ը` վկայակոչելով Զբոսաշրջության և Ճանապարհորդության Համաշխարհային Խորհրդի զեկույցը:

Կանկունը ձկնորսական գյուղ է եղել, 1972 թվականից այն դարձել է հայտնի զբոսաշրջային վայր: Մեքսիկական այս քաղաք հիմնականում այցելում են ամերիկացիները (63%), սակայն վերջին շրջանում այս ուղղությունը հետաքրքրություն է առաջացրել կանադացիների և արգենտինացիների մոտ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքը, երրորդը` Չինաստանի Մակաոն է: Ամենազբոսաշրջային քաղաքների լավագույն հնգյակում են ամերիկյան Օրլանդոն և թուրքական Անթալիան:

Թոփ 10-ում են հայտնվել նաև Վենետիկը, Դուբրովնիկը, Դուբայը, Լաս Վեգասը և Բանգկոկը: