Զոդի կամրջի վթարը միայն մեկ հոգու սխալի հետևանք չէ, դրա համար պատասխանատու ենք մենք՝ բոլորս, որ մեր գլխին թույլ ենք տվել ունենալ Լևոնի, հետո Ռոբերտի, ապա Սերժի, հիմա էլ Նիկոլի ապիկար, անպատասխանատու և մարդկային կյանքի վրա թքած ունեցող անմեղսունակ իշխանություն: Հայաստանում 28 տարի շարունակ չի եղել ու առ այսօր չկա մի պաշտոնյա, որը պատասխանատվություն կստանձնի կամիկաձե Գազելների, պռոտիվ քշող վարորդների և քարուքանդ եղած, նորմալ չկահավորված ճանապարհների համար: Դուք «պատասխանատու» եք միայն էկզոտիկ երկրներ կատարած ձեր պաեզդկեքի և այնտեղ արած սելֆիների համար: Դուք ուրիշ բանի ընդունակ չեք...
Չգիտեմ՝ ում խղճին է մնալու էսքան զոհն ու վիրավորը, բայց սա արդեն ճանապարհային սպանդի է վերածվում, որի դեմը օր առաջ առնել է պետք: Ցավակցության բառեր անգամ չեմ գտնում ասելու...
Վահե Մակարյան
hraparak.am
Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:
0Comments