Իրաքն Իրանի հետ առեւտրի համար սեփական հատուկ ֆինանսական մեխանիզմը (SPV) կստեղծի, որը թույլ կտա մարել պարտքն ու շարունակել կենսական կարեւորության գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծումը, հաղորդում է Mehr-ը:
Իրաքցի 3 բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ այժմ երկիրը ֆինանսական մեխանիզմ է մշակում, որը նման է եվրոպական ֆինանսական մեխանիզմին:
Իրաքը կախում ունի իրանական գազից եւ էլեկտրաէներգիայից եւ փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի պակասի առնչությամբ բողոքի բռնի ցույցերի կրկնությունից: Անցած տարի բողոքի ցույցեր էին տեղի ունեցել Բասրայում եւ այլ քաղաքներում: Այժմ Իրաքը չմարված 2 մլրդ դոլարի պարտք ունի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:
Նոր մեխանիզմը թույլ կտա մարել այդ պարտքը: Իրաքյան SPV, հավանաբար, կստեղծվի Իրաքի Առեւտրային բանկում:
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրաքը նոր մեխանիզմի շրջանակում «Իրանի բանկոմատը» կդառնա:
0Comments