Մարիո Կեմպես․ Ավելի լավ կլինի, եթե Արգենտինայի հավաքականը հրաժարվի Մեսիից

Կախվածությունը Մեսիից խնդիր է, քանի որ թիմը զգում է, որ պետք է գնդակը փոխանցի նրան

Արգենտինական ֆուտբոլի նախկին աստղ, 64-ամյա Մարիո Կեմպեսը Արգենտինայի հավաքականին հորդորել է հրաժարվել Լիոնել Մեսիից, քանի որ նրա ներկայությունը վնաս է տալիս թիմին։

«Կախվածությունը Մեսիից խնդիր է, քանի որ թիմը զգում է, որ պետք է գնդակը փոխանցի նրան։ Դա ցույց է տալիս բնավորության պակաս։

Արգենտինան պետք է հանգստանա Մեսիից։ Առանց նրան կհայտնվեն նոր աստղեր»,- Արգենտինաի հավաքականի նախկին խաղացողի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինայի հավաքականը 0։2 հաշվով պարտվել է Կոլումբիային, 1։1 հաշվով է խաղացել Պարագվայի հետ։ Հունիսի 23-ին արգենտինացիների մրցակիցը կլինի Քաթարը, գրում է NEWS.am SPORT: