Հարավային Կորեան և ԱՄՆ-ը երկուշաբթի սկսել են կանոնավոր համատեղ զորավարժությունները նոր անվան ներքո՝ Ulchi Freedom Shield (UFS), որոնք 4 տարում առաջին անգամ ներառում են դաշտային մարզումներ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը, դրանք կներառեն հրամանատարական կետերի համակարգչային մոդելավորում, դաշտային ուսուցում և քաղաքացիական պաշտպանության վարժանքներ: Զորավարժությունների առաջին մասը միտված է Հյուսիսային Կորեայի ենթադրյալ հարձակումները հետ մղելու և մայրաքաղաքային ագլոմերացիայի պաշտպանության վրա, երկրորդ մասը կենտրոնացած է հակահարձակողական գործողությունների վրա։
Զորավարժությունների ընթացքում COVID-19-ի տարածումը կանխելու համար զինվորական անձնակազմից կպահանջվի հանձնել թեստեր և կրել դիմակներ։
0Comments