Լիբանանում ԱՄՆ դեսպանն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին․ քննարկել են ստեղծված իրավիճակը

Մանրամասներ
ամն

Լիբանանում ԱՄՆ դեսպանն այցելել է Արամ Ա Կաթողիկոսին։ 
Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Չորեքշաբթի, 29 Մայիս 2024-ին, շուրջ մէկ ժամ հանդիպում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Լիբանանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպանուհի Լիզա Ճոնսընի միջեւ, Անթիլիասի Մայրավանքին մէջ:

Հանդիպման ընթացքին արծարծուեցան յատկապէս Լիբանանի հետ կապուած շարք մը հարցեր՝ մասնաւորաբար Լիբանանի հանրապետութեան նախագահի ընտրութիւն, ընկերատնտեսական տագնապի յաղթահարում եւ ընդհանուր բարեկարգում: Այս հարցերուն գծով Վեհափառ Հայրապետը յայտնեց իր պատկերացումը:

Նորանշանակ դեսպանին առաջին այցելութիւնը ըլլալով Անթիլիաս՝ Նորին Սրբութիւնը նաեւ անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կառոյցին եւ թեմերուն մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։