«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել թիմի առավոտյան մարզմանը: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Աղբյուրը գրում է, որ 31-ամյա արգենտինացու մասնակցությունն Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ առաջին խաղին նախկինի պես հարցականի տակ է:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք է ստացել Լա Լիգայի 22-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում, որում դուբլի հեղինակ է դարձել:
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Մեսսին 20 խաղում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գավաթի խաղարկության 2 խաղում խփել է 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
«Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին:
0Comments