«Հետախուզում-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 15-ին տեղեկություններ են ստացվել, որ 63-ամյա մի գյումրեցի իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ, որից պատրաստում եւ օգտագործում է թմրամիջոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդու բնակարանի հյուրասենյակում կատարած զննությամբ հայտնաբերել են 35 գրամ ընդհանուր կշռով, պլաստիկ տարաների մեջ աճեցված կանեփի բույսի ցողուններ:
Գյումրեցին հայտարարել է, որ հայտնաբերվածը ցանել է անձամբ՝ բույսերի նկատմամբ հետաքրքրասիրություն ունենալու պատճառով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
0Comments