Քանի ամերիկացիներ են պատրաստ 2020-ին կայանալիք ընտրություններում աջակցել Թրամփին

Հարցմանը մասնակցել է 1991 մարդ

2020-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում երկրի բնակիչների մեծամասնությունը ավելի մեծ աջակցություն կցուցաբերի դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսին կամ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփինձ։ Այս մասին հաղորդում է Politico-ն։

Հարցման համաձայն՝ հարցվածների 44 տոկոսը կքվեարկի Բայդենի օգտին, իսկ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել 33 տոկոսը։

Սանդերսին կողմ կքվեարկի հարցվածների 42 տոկոսը։ Այս պարագայում Թրամփը կստանա ձայների 32 տոկոսը։

Հարցմանը մասնակցել է 1991 մարդ։