2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների անուններն արդեն հայտնի են: Առաջադրվելու ցանկություն են հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԼՂ նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Hayeli.am-ը վերջերս տեղեկություն էր հրապարակել, որ Արցախի գեներալիտետը և ներկա իշխանությունը պաշտպանում է Բալասանյանի թեկնածությունը: Նրան աջակցում են նաև ՀՀ նախկին իշխանությունները: Մեր տեղեկություններով նախագահ Բակո Սահակյանի համար ընդունելի է նաև նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի տարբերակը, չնայած ռազմական թևը նրան դեմ է:
Նշենք, որ նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրումը կսկվի դեկտեմբեր-հունվար ամիսներին:
Բոլորը դեմ են, բացի Բակո Սահակյանից
2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների պաշտոնական առաջադրումը կսկվի դեկտեմբեր-հունվար ամիսներին
0Comments