ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց հագուստի արտադրության մեջ մասնագիտացված «ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է 130 մլն դրամի ներդրում իրականացնել:
««ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությունը գործում է Երևան քաղաքում: Ընկերությունը կատարելու է 130 մլն դրամի ներդրում՝ ստեղծելով 5 նոր աշխատատեղ: Այժմ ընկերությունն ունի 12 աշխատող 100 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Խաչատրյանը:
0Comments