Հայկական ցեմենտ արտադրողներից մեկի՝ «Արարատ ցեմենտի» կողմից իր արտադրանքի գինը իջեցնելը բարի կամքի դրսևորում էր, և դա առաջին քայլը կամ նախադրյալն էր տնտեսական հեղափոխություն իրականացնելու գործում։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
«… Որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ ցեմենտը շինարարություն է, իսկ շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ է», – ասաց Աբովյանը։
Պատգամավորը բացատրեց, որ եթե ցեմենտի բաղադրիչներից հիմնականը՝ կլինկերը, արտադրվում է դրսում, ու դրանից հետո, ըստ էության,հավելումների ավելացում և փաթեթավորում է տեղի ունենում Հայաստանում, ապա հայկական շուկան կորցնում է աշխատատեղեր։ Իսկ դրա փոխարեն, ըստ Աբովյանի, պետք է խրախուսել տեղի արտադրողին։
0Comments