ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին խորհուրդ տվեց իրենց համաձայն չլինելու դեպքում մարդկանց չհրահրել ընդդիմադիր ուժերի դեմ։ Նրա խոսքով՝ իշխանությունները մի ճտտոցով սոցցանցերին հրահանգում են հարձակվել ընդդիմադիրների վրա։
«Էսպես ճտտոցով հրահանգ են տալիս սոցիալական ցանցերին՝ վա՜յ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել։ Հարգելինե՛րս, մենք չենք պայքարում հեղափոխության դեմ։ Հեղափոխությունը միայն ձերը չէ, և մի՛ սեփականաշնորհեք հեղափոխությունը»,- ասաց Զոհրաբյանը։
Նա իշխանության ներկայացուցիչներին հորդորեց հանրությանն ամբոխ չդարձնել, զոմբիական հրահանգներ չտալ, զոմբիի նման հարձակվել չտալ։
0Comments