Singapore Airlines-ը երկրորդ տարին անընդմեջ հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային պորտալի կողմից աշխարհում լավագույն ավիաընկերություն է ճանաչվել, որին հաջորդում են Qatar Airways, EVA Air, Emirates, Japan Airlines (JAL), Southwest Airlines, Azul, Air New Zealand, Jet2.com, ANA (All Nippon Airways) ավիաընկերությունները:
Հայտնի է, որ Եվրոպայի լավագույն ավիաուղիներ է ճանաչվել Virgin Atlantic-ը, լավագույն «լոուքոսթեր»՝ Jet2.com-ը, իսկ Հյուսիսային Ամերիկայում լավագույնի կոչմանն է արժանացել Southwest Airlines-ը:
TripAdvisor Travellers' Choice Awards մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են ալգորիթմի միջոցով: Այն հաշվի է առել, թե ինչ հաճախականությամբ են աշխարհի տարբեր անկյուններում գտնվող զբոսաշրջիկները TripAdvisor Flights կայքում անդրադարձել այս կամ այն ավիաընկերությանը, ինչ բովանդակությամբ՝ դրական կամ բացասական արձագանքներ են թողել:
Մինչդեռ «Առաջին կարգի լավագույն սրահ» անվանակարգում հաղթել է Emirates-ը, «Լավագույն բիզնես կարգ» անվանակարգում՝ Qatar-ը, «Լավագույն պրեմիում էկոնոմ կարգ» անվանակարգում՝ Air New Zealand-ը, «Լավագույն էկոնոմ կարգ»՝ Singapore Airlines-ը:
Singapore Airlines
Qatar Airways
EVA Air
Emirates
Southwest
Jet2.com
Virgin Atlantic
0Comments