Ստաս Միխայլովի երևանյան համերգը պաշտոնապես չեղարկվել է

Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել

Ռուս երգիչ Ստաս Միխայլովի` ապրիլի 2-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մենահամերգը չի կայանա: Այս մասին նշվում է միջոցառման կազմակերպիչ ռուսական К-Концерт ընկերության տարածած պաշտոնական փաստաթղթում:

Համերգի տոմսերը ենթակա են վերադարձման բոլոր այն տոմսարկղերում, որտեղից ձեռք են բերվել:

Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ներկայանար «Ես և Դու» խորագիրը կրող համերգով: Նա երևանյան համերգին պետք է կատարեր սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև նոր գործեր: