«Արսենալը» պատրաստ է վաճառել Մխիթարյանին

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2018թ. հունվարին

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Արսենալը» պատրաստ է դիտարկել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վաճառքի վերաբերյալ առաջարկները, որպեսզի մեծացնի ամառային տրանսֆերների բյուջեն:

Ավելի վաղ տեղեկատվամիջոցները հայտնում էին, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին առաջիկա ամռանը տրանսֆերների համար կստանա 45 մլն ֆունտ (52.3 մլն եվրո), որպեսզի համալրի կազմը նոր ֆուտբոլիստներով:

30-ամյա հայն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է՝ շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձով:

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2018թ. հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Անգլիայի առաջնության 18 խաղերի, որոնցում աչքի է ընկել 6 գոլով և 4 արդյունավետ փոխանցումներով: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2021թ. ամռանը: