Նրա հանդեպ զգացածս վեր է ամեն զգացմունքից, ցանկացած ճնշումից

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը խոսել է ֆուտբոլային աստղի հետ համատեղ կյանքի «դժվարությունների» և «առաջին հայացքից» միմյանց սիրահարվելու մասին

Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, The Sun ամսագրին տված հարցազրույցում խոսել է ֆուտբոլային աստղի հետ համատեղ կյանքի «դժվարությունների», «առաջին հայացքից» միմյանց սիրահարվելու և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ջորջինա  Ռոնալդու

Խոսելով իր հարաբերությունների մասին՝ 25-ամյա Ռոդրիգեսը խոստովանել է, որ թեև դժվար է ապրել հայտնի մարդու հետ, որը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, սակայն արժևորում է իրենց միասնությունը և չափազանց երջանիկ է նրա կողքին:

Ջորջինա  Ռոնալդու

«Նրա հանդեպ զգացածս վեր է ամեն զգացմունքից, ցանկացած ճնշումից:

Ջորջինա  Ռոնալդու

Միասին մենք ավելի ուժեղ ենք, և մեր միջև փոխադարձ հիացմունք կա»,- հայտնել է Ռոդրիգեսը:

Ջորջինա  Ռոնալդու

Ապա իսպանացի մոդելը ոգևորությամբ պատմել է պորտուգալացի հարձակվողի հետ իր առաջին հանդիպման մասին՝ պնդելով, որ իրենց առաջին հանդիպումը «սեր էր առաջին հայացքից»։

Նրա խոսքով՝ իրենք առաջին անգամ հանդիպել են Իսպանիայի Gucci խանութում, որտեղ Ռոդրիգեսը վաճառողուհի էր աշխատում, դրանից հետո՝ մի քանի օր անց, զույգը կրկին հանդիպել է միջոցառման ժամանակ:

Ջորջինա  Ռոնալդու

Չնայած հայտնի աստղի հետ շքեղ կենսակերպին՝ Ջորջինան հայտնել է, որ փողն ու հարստությունն իր համար էական չեն:

Նշենք, որ զույգը համատեղ դուստր ունի: Հայտնի ֆուտբոլիստն ունի ևս 3 երեխա՝ ծնված փոխնակ մայրերի օգնությամբ: