Հետևեք ձեր առաջնորդին

Ուրեմն հրաժարվեք անիմաստ վախերից ու հետևեք Ինձ՝ ձեր Առաջնորդին, և վճռականորեն մերժեք, բնավ մի մտահոգվեք վաղվա խնդիրներով, Իմ պատգամն այս է՝ վստահեք ու սպասեք


Մարտի 26

Ես ձեզ հետ եմ՝ օգնելու համար և առաջնորդելու: Անտեսանելի բարի ուժերը ձեր ճակատագիրը իրենց ձեռքն են վերցրել: Ձեր չնչին վախերը շատ անտեղի են:

Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ անցնելով անտառի գեղեցիկ բացատներով՝ շարունակ մտածում է անտառը երիզող գետն անցնելու համար. հոգ է անում, թե ինչպես պիտի գետն անցնի, առանց իմանալու, որ գետի վրա վաղուց արդեն կամուրջ է կապված: Կամ ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ իրեն ընկերակցող Բարեկամ ունենալով իր կողքին, ով ոչ միայն ճանապարհը գիտի, այլ նաև ինքն է նախատեսել այն և դեռ ճանապարհին էլ հավաստիացնում է, որ ճամփորդության ընթացքում ոչ մի չնախատեսված իրադարձություն չի պատահի և որ ամեն ինչ կարգին է, այսքանից հետո դեռ տարակուսում է:

Ուրեմն հրաժարվեք անիմաստ վախերից ու հետևեք Ինձ՝ ձեր Առաջնորդին, և վճռականորեն մերժեք, բնավ մի մտահոգվեք վաղվա խնդիրներով: Իմ պատգամն այս է՝ վստահեք ու սպասեք: