Վիտամիններ ձմեռվա համար․ Պովիդլո դդումից և խնձորից

Մանրամասներ

1

Բաղադրիչներ

  1. Խնձոր – 1.2 կգ
  2. Դդում – 800 գ
  3. Կիտրոնի կեղև – 1 հատ
  4. Շաքարավազ – 1 կգ

Պատրաստման եղանակը

Կտրատել դդումը և խնձորը:

Շոգեխաշել տապակի մեջ մինչև փափկելը:

Տաք վիճակում անցկացնել մաղով:

Ավելացնել շաքարավազը և կիտրոնի կեղևը:

Եփել ցածր կրակի վրա մինչև ճիշտ պնդության հասնելը:

Երբ պովիդլոն սկսի պոկվել կաթսայի հատակից, լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել: