Գիտնականները պարզել են, որ սառեցված մրգերը նույնքան օգտակար են, որքան թարմ մրգերը: Սակայն ավելի լավ է նրանց սառեցնել հավաքելուց անմիջապես հետո: Բերքահավաքից հետո որքան ավելի երկար են դրանք մնում, այնքան ավելի շատ են կորցնում օգտակար հատկությունները:

Եթե գնում եք սառեցված մրգեր եւ բանջարեղեն, համոզվեք, որ նրանց շաքար չի ավելացվել: Խուսափեք նաեւ սոուսով սառեցված մրգերից: Փաթեթում պետք է լինի միայն միրգ, հատապտուղ կամ բանջարեղեն` առանց որեւէ բանի: Ավելի լավ է դրանք ինքնուրույն սառեցնել, այդ դեպքում նրանց օգտակարության հարցում որեւէ կասկած չեք ունենա, տեղեկացնում է «Newsme.com»-ը:
0Comments