Գյումրիում և Փարաքարում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են։
Գյումրիում մասնակցության հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք, Փարաքարում՝ 3 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք:
ՆԳՆ-ի կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Փարաքար համայնքի 16 տեղամասերում ընտրողների թիվը 20 967 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում՝ 111 236․ երկու համայնքներում էլ տեղամասերը կտեսահսկվեն:
Փարաքար համայնք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 2,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 3,
«Կայունություն» կուսակցություն՝ 4։
Գյումրի համայնք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 2,
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 3,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 4,
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 6,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 7,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 8,
«Իմ հզոր համայնք»՝ 9։
Ընտրությունները մեկնարկում են ժամը 08։00-ից։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00-ին։
Ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն ժամանակացույցի, ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 31․03․2025-ին՝ մինչև ժամը 14։00-ն։
0Comments