Սպասվում է արեգակի մասնակի խավարում

Մանրամասներ
արև լուսին

Արեգակի մասնակի խավարումը հնարավոր կլինի դիտել շաբաթ օրը՝ մարտի 29-ին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Բոգաչովը։

Նա հավելել է, որ այս տարի երկու խավարում է լինելու՝ մարտի 29-ին և սեպտեմբերի 21-ին:

Երկու խավարումներն էլ լինելու են մասնակի։

Ռուսաստանում խավարումը հնարավոր կլինի դիտել երկրի եվրոպական մասում, Մոսկվայի ժամանակով 14:50-15:10-ի սահմաններում:

Ընդ որում, խավարումը նկատելի է լինելու միայն երկրի հյուսիսում։

«Արեգակի խավարումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, մոսկվացիներին չի հաջողվի տեսնել», - հավելել է գիտնականը: