Բրիտանացու 100 տարի առաջ արված կանխատեսումները 2025 թվականի համար

Մանրամասներ
1

Պրոֆեսոր Արչիբալդ Մոնտգոմերի Լոուն, որը կրում էր այս կոչումը, թեև իրականում պրոֆեսոր չէր, իր ժամանակի ամենանշանավոր գյուտարարներից մեկն էր: Ծնվելով Լոնդոնում 1888 թվականին, նա ստեղծեց հեռուստացույցի ամենավաղ նախատիպը 1914 թվականին, այնուհետև՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զբաղվեց աշխարհում առաջին անօդաչու ինքնաթիռի ստեղծմամբ:

Ըստ IFLScience-ի, նրա կանխատեսումները պարբերաբար հայտնվում էին այն ժամանակվա բրիտանական թերթերում։ 1925 թվականին նա հրատարակեց իր «Ապագան» գիրքը, որտեղ  կանխատեսում էր, թե ինչպես նոր տեխնոլոգիաները կփոխեն աշխարհի բնակչության կյանքը 2025 թվականին։

Հետազոտողները թերթերից մի շարք հատվածներ են հավաքել, որոնցում պրոֆեսորը շարադրում է ժամանակակից դարաշրջանի կյանքի վերաբերյալ  իր տեսակետները: Դրանց մեջ ակնարկ կա սմարթֆոնների վերաբերյալ, որոնք Լոուն նկարագրում է որպես «ավտոմատ հեռախոսներ, [որոնք] ամեն անգամ հավաքում են ճիշտ համարը», ենթադրաբար՝ նկատի ունենալով 1920-ականների պտտվող սկավառակով հեռախոսներով համարը ճիշտ հավաքելու դժվարությունը:

Թերթի նույն հատվածն ակնարկում է «շարժվող մայթերի» մասին, որոնք այժմ սովորական են դարձել առևտրի կենտրոններում և օդանավակայաններում, ինչպես նաև դրանց ուղղահայաց օրինակը` շարժասանդուղքը: Մեկ այլ հատվածում Լոուն կանխատեսում է, որ «հեռուստատեսային մեքենան կփոխարինի լուսանկարչական թղթին», և որ ամենօրյա լուրերը կհաղորդվեն «բարձրախոսով»:

Մեկ այլ մարգարեություն վերաբերում է անլար զարթուցիչի հայտնագործմանը։ Նա նաև ճիշտ է կանխատեսել վերականգնվող էներգիայի զարգացումը։

Մինչդեռ Լոուն սխալմամբ ենթադրել է, որ 2025-ին ամբողջ աշխարհը կկրի սինթետիկ թաղիքից  կոմբինեզոններ։ Ընդ որում նա գուշակել է առցանց բանկինգի գյուտը, ինչպես նաև կանխատեսել այն ուղիները, որոնցով ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նենգ նպատակների համար՝ առավել հանցավոր խմբավորումների կողմից:

Նրա մեկ այլ կանխատեսում էլ վերաբերում է հատուկ ակնոցի օգտագործմանը, որով կինոդիտողը կկարողանա ընտրել, թե որ ֆիլմը դիտի։