Փաշինյանը մեկ շաբաթով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

Մանրամասներ
մարզպետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով։

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-25-ը ներառյալ:

  1. Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը: