Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի, ինչո՞ւ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։
Փաշինյանի «կիրթ ու կառուցողական գործընկերը» հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին ու հերթական պահանջների փաթեթն է ներկայացրել Հայաստանին։
Նախ՝ Ալիևն ասել է, որ 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած 300.000 ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր։
Ալիևը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300.000 ադրբեջանցիներ չեն ապրել։
1979-ի մարդահամարի տվյալներով՝ Սովետական Հայաստանում ապրել է 3,037,259 մարդ, որոնցից 2,724,975 (89.7%) հայեր էին, իսկ միայն 160,841 (5.2%) ադրբեջանցիներ։
Իսկ 1989-ի մարդահամարի տվյալներով՝ Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ, որոնցից 3,083,616 (93.3%) հայեր էին ու միայն 84,860 (2.5%/ ադրբեջանցիներ։
Ի՞նչ 300.000 ադրբեջանցի…
Սա բացահայտ մանիպուլյացիա է։
Ալիևը նաև խոսում է ԵՄ դիտորդների դուրսբերման մասին ու նշում, որ նրանք փաստացի վեր են ածվել ՆԱՏՕ-ի դիտորդների։
Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։
Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակմ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։
Էդ ո՞ր օրենքով։
Քիչ է մնում ասի՝ ի՞նչ կարելի է Զևսին, չի կարելի եզին։
Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է։
Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ կամ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում, կամ էլ 2016-ի հոկտեմբերին բողոքում էր, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Փաշինյանն էր ասում՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Տեսանք քո բանակցածը…»։
0Comments