Բլինքենը Իրաքի վարչապետին ասել է, որ Բաղդադը Իրանի ազդեցությունը թուլացնելու հնարավորություն ունի. AFP

Մանրամասներ
բլինկեն բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որպեսզի Իրաքը «լուծի Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների հարցը» Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի տապալումից հետո, երբ «Թեհրանը երկրորդ պլան անցավ», տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։

Բլինքենը ուրբաթ հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա աս-Սուդանիի հետ Բաղդադում, տարածաշրջանային շրջագայության շրջանակում, որը նախաձեռնել է վերջին րոպեին այն բանից հետո, երբ իսլամիստների գլխավորած սիրիացի ապստամբները վերջ դրեցին Ասադների կլանի՝ Իրանի գլխավոր դաշնակցի կեսդարյա կառավարմանը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Բլինքենը Սուդանիին ասել է, որ Իրանը վերջին ժամանակներս շատ թույլ է եղել, եւ որ «Իրաքը հնարավորություն ուներ թուլացնել Թեհրանի ազդեցությունը»։

Պաշտոնյայի խոսքով՝ Բլինքենը նաեւ Սուդանիին խնդրել է «օգնել կանխել իրանական զենքի հանձնումը իրաքյան տարածքով Սիրիայում նրա հետ զուգորդվող ցանկացած խմբավորման կողմից։

Ինչպես նշել է գործակալությունը, Բլինքենն ինքը ավելի շրջահայաց էր իր հրապարակային ելույթներում՝ Բաղդադում իրենց հանդիպումից հետո հայտնելով, որ ԱՄՆ-ը մտադիր է «աշխատել ի բարօրություն Իրաքի ինքնիշխանության, որպեսզի ապահովի նրա ամրապնդումն ու պահպանումը»։

«Ես կարծում եմ, որ Իրաքի համար եկել է իր սեփական ինքնիշխանությունը, ինչպես նաեւ ապագայում կայունությունը, անվտանգությունը եւ հաջողությունն ամրապնդելու պահը»,- ասել է նա՝ չնշելով Իրանին։