Բայդենը մեղադրել է Պուտինին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել», եւ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նրան ձերբակալելու մասին, արդարացված է», տեղեկացրել է Reuters-ը։

Ուրբաթ օրն ավելի վաղ ՄՔԴ-ն պահանջել էր ձերբակալել Պուտինին՝ «երեխաների անօրինական բռնի տեղահանման եւ մարդկանց Ուկրաինայից Ռուսաստան ապօրինաբար հանձնելու մեջ՝ անցած տարի հարեւան երկիր ռուսական զորքերի մտնելու պահից։

«Նա ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ խոսելով Պուտինի մասին։

«Դե, ես կարծում եմ, որ դա արդարացված է,- ավելացրել է Բայդենը՝ խոսելով ձերբակալման օրդերի մասին։- Բայց հարցն այն է, որ մենք այն միջազգային մակարդակով չենք ընդունել։

Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ փաստարկ է»։

Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ նախագահին կից՝ երեխաների իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։

ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովն այս առիթով հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի իրավազորությունը։