Արագած գյուղում ուժգին քամին տանիքներ է պոկել, էլեկտրասյուներ կոտրել

Մանրամասներ
4

Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժգին քամին զգալի վնասներ է հասցրել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեկտեմբերի 13-ին և 14-ին գրանցված քամիները ավելի քան 100 տների տանիքներ են կոտրել, արմատախիլ արել տասնյակ ծառեր, կոտրել էլեկտրասյուներն ու գազախողովակները։ Այժմ գյուղում դադարեցվել է էլեկտրաէներգիան և գազի մատակարարումը։

«Ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տանիքը։ Քամին շպրտել է նաև կառուցվող մանկապարտեզի համար բերված թիթեղները»,– գրում է կայքը։

Ապարանի քաղաքապետը և վարչական շրջանի ղեկավարը գույքագրում են կատարում, որպեսզի պարզեն գյուղացիների նյութական վնասի չափը։ Ուժգին քամու հետևանքների վերացման համար ներգրավված են «Գազպրոմ-Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների մասնագետները։

Քամուց տուժել է նաև հարևան Ծաղկաշեն գյուղը։ Պատճառված վնասի չափերը ճշտվում են։