Եվրոպացիները փախչում են ինձնից. Լավրով

Մանրամասներ
լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում խոսել է եվրոպացի քաղաքական գործիչների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո սկսել են խուսափել իրենից։ Որպես օրինակ՝ նախարարը բերել է G20-ի գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել նոյեմբերին՝ Ռիո դե Ժանեյրոյում, փոխանցում է Kommersant-ը։

«Ոմանց դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ ամերիկացին կամ եվրոպացին խոսում են ինձ հետ: Եվրոպացիներն ընդհանրապես ինձ տեսնելիս փախչում են։ Նման բան տեղի է ունեցել G20-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ։ Նրանք հասուն մարդիկ են, բայց իրենց պահում են երեխաների պես։ Անհավատալի է»,- ասել է Լավրովը։

Նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայացուցիչը հայտարարել է, որ պետքարտուղարը չի նախատեսում միջազգային միջոցառումների ժամանակ շփվել ՌԴ արտգործնախարարի հետ։

«Երբ միջազգային միջոցառումների ժամանակ հանդիպում եմ  որևէ ​​ամերիկացու, որին ճանաչում եմ, ոմանք բարևում են և մի քանի բառ փոխանակում», - հավելել է Լավրովը:

Թակեր Կառլսոնի հարցին, թե արդյոք ռուս նախարարը շփվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմից որևէ մեկի հետ, Սերգեյ Լավրովը պատասխանել է՝ «չի ցանկանում փչացնել նրանց կարիերան»։