ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ Սքոթ Բեսենթին կներկայացնի Միացյալ Նահանգների 79-րդ ֆինանսների նախարարի պաշտոնում։
«Սքոթը համընդհանուր հարգանք է վայելում որպես առաջատար միջազգային ներդրողներից, աշխարհաքաղաքական եւ տնտեսական ստրատեգներից մեկը։ Սքոթի պատմությունը ամերիկյան երազանքի օրինակ է»,- այսպես է Թրամփը բնութագրել ֆինանսների նախարարի պաշտոնի ներդրող-թեկնածուին։
Սքոթ Բեսենթը ամերիկացի ներդրող է, ֆիլանտրոպ եւ մանկավարժ, ինչպես նաեւ Key Square Group ընկերության հիմնադիրն է։
Բեսենթը մասնակցել է որոշ խոշոր եւ առավել շահութաբեր գործարքների հեջ-ֆոնդերի պատմության մեջ՝ ներառյալ բրիտանական ֆունտի եւ ճապոնական իենի կարճ վաճառքները, Արգենտինայի պարտքի վերակազմակերպումը եւ իտալական MF Global պարտատոմսերի լիկվիդացիան։
Ինչպես տեղեկացրել է Forbes-ը, նա զբաղեցրել է գլխավոր ներդրումային տնօրենի պաշտոնը Soros Fund Management ընկերությունում։
0Comments