«Սարսափելի հետաքրքիր մասնագիտություն է դերասանի մասնագիտությունը, բայց այլևս չեմ ուզում նկարահանվել ոչ մի նախագծում, ոչ մի ժանրում: Հանդիսավար Հայկոն կմնա իր գործում: Կան հանդիսավարներ, որոնց օգնում է հեռուստանախագծերում նկարահանվելը, բայց ես հանդիսավար չեմ, ով նաև դերասան դարձավ: Ես դերասան եմ, ով զբաղվում է հանդիսավարությամբ:
Չեմ կարծում, որ սա կխանգարի, որովհետև հնարավոր է գա այդ օրը, որ դա էլ չցանկանամ անել, անեմ այս ոլորտի հետ բացարձակ կապ չունեցող բան:
Հնարավոր է որոշմանս հետ կապ ունի շատ նկարահանվելը, ես ինքս ինձ, երբ այդ հարցը տալիս եմ՝ պատասխանը չգիտեմ: Ես մի վայրկյանում որոշում կայացնող եմ իմ տեսակով, լուրջ պատասխան չեմ գտնում, ուղղակի մի քիչ հիասթափություն կա ոլորտից, բայց դա խթան չէ»,- «Իմունիտետ» հաղորդաշարի շրջանակներում ասել է դերասան Հայկ Հովհաննիսյանը:
0Comments