Հազարավոր ավտոմեքենաներ մի քանի ժամ շարունակ խցանման մեջ են մնացել, քանի որ իսրայելական ինտենսիվ հարձակումների պատճառով՝ Լիբանանի հարավից հյուսիս միգրացիան շարունակվում է:
Լիբանանի NNA պաշտոնական գործակալության և lurer.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհներին աննախադեպ խտություն է նկատվում երկրի հարավում գտնվող Զահրանի շրջանից դեպի Սաիդա միգրացիայի պատճառով։
Երթևեկության խտության պատճառով՝ հազարավոր ավտոմեքենաներ արգելափակվել են ճանապարհներին։ Ավտոմեքենաների համար անհնար է դարձել հյուսիսային երթուղիով շարժվելը, որտեղ երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է մոտ 5 ժամ։
Ճանապարհների բացմանը սպասող լիբանանցիները խնդրում են անվտանգության ուժերին միջամտել և ապահովել երթևեկության հոսքը:
0Comments