Բոլոնիայի քաղաքապետը հանդես է եկել բոլոնյեզե պաստայի օգտին

Իտալացի խոհարարները նշում են բոլոնյեզե պաստայի պատրաստման մի քանի գաղտնիքներ

Բոլոնիայի քաղաքապետը  ձգտում է ցույց տալ, որ բոլոնյեզե սպագետին, որը պատրաստում են ամբողջ աշխարհում, ոչ մի ընդհանուր բան չունի իտալական քաղաքի եւ ճաշատեսակի իրական բաղադրատոմսի հետ:

Քաղաքապետը սկսել է հավաքել արտասահմանյան ռեստորաններում կատարված պաստայի լուսանկարներ եւ դրանք ծաղրել է, հայտնում է Turizm-ը: Քաղաքապետը, մասնավորապես, արդեն հասցրել է քննադատել Մեծ Բրիտանիայում բոլոնյեզե սպագետին, որտեղ որոշ տեղական ռեստորաններ այն համարում են իրենց ֆիրմային ճաշատեսակը: Քննադատության բաժին է հասել նաեւ ավստրիական տարբերակին, որտեղ բաղադրիչներից մեկը «Կնոր» խորանարդիկն է, ինչպես նաեւ ճաշատեսակի հոլանդական տարբերակին, որտեղ սպագետին մատուցում են չափից շատ եփված: «Ճաշատեսակը, որը ոչ իտալացիների մեծամասնությունն անվանում է բոլոնյեզե սպագետի, Բոլոնիայի հետ ոչ մի կապ չունի»,- պնդում է Էմիլիա-Ռոմանիա մարզի պատմական մայրաքաղաքի քաղաքապետը:

Իտալացի խոհարարները նշում են բոլոնյեզե պաստայի պատրաստման մի քանի գաղտնիքներ: Առաջին՝ անհրաժեշտ է օգտագործել միայն տալյատելե ձվային պաստա, քանի որ դրան սուոսն ավելի լավ է կպչում: Երկրորդ՝ բոլոնյեզե բուն սոուսը պետք է պարունակի մսի երկու տեսակ՝ աղացած եւ պանչետա բեկոն: Դրանից բացի, պատրաստման համար չեն օգտագործում պահածոյացված լոլիկ: Սոուսի առանցքային բաղադրիչը թարմ լոլիկն է: Դրան ավելացնում են մանր կտրատած սոխ, նեխուր եւ գազար: Ոչ մի դեպքում չի կարելի ճաշատեսակին սխտոր եւ տարբեր համեմունքային կանաչիներ ավելացնել: