Հայաստանում գրանցված տնտեսական աճը իրական տնտեսական պոտենցիալից բարձր է. ԿԲ նախագահ

Մանրամասներ
կբ

2024 թվականի երրորդ եռամսյակի ավարտին ՀՀ-ում գրանցված 6.4 տոկոս տնտեսական աճը հայաստանյան տնտեսական պոտենցիալից բարձր է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հայտարարությունն արեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` մեկնաբանելով ՀՀ տնտեսության վրա արտաքին գործոնների ազդեցությունը։

«Տնտեսական աճը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցություն` պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի հետ»,- ասաց նա` հավելելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշումը կայացնելիս ԿԲ խորհուրդը քննարկել է նաև տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող ոսկու արտահանման ու վերարտահանման գործոնը։

ԿԲ նախագահը հայտարարեց, որ, դիտարկելով այս հանգամանքը, ԿԲ խորհուրդը, այնուամենայնիվ գտնում է, որ այդ որոշումը բալանսավորված է ու խոհեմ։