Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում

Մանրամասներ
եղանակ

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երեւանում սեպտեմբերի 7-ին և 12-ին՝ երեկոյան ժամերին, 10-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերելը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում գիշերը՝+6+10, ցերեկը՝ +21+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝+7+11, ցերեկը՝ +21+22, 

Լոռիում գիշերը՝+8+12, ցերեկը՝ +18+22,

Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+27,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+30,

Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +31+33, 

Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +30+32, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +15+17, ցերեկը՝ +31+33,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+30,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝+6+10, ցերեկը՝ +22+24։