Տարածաշրջանային կայունությունը վտանգված է․ Բորելը Ալ-Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մանրամասներ
ալ աքսա

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ իսրայելցիների, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի մասնակցությամբ բազմաթիվ խախտումների պայմաններում «տարածաշրջանային կայունությունը վտանգված է»:

Բորելը կրկնել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչը՝ «գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար Իսրայելի անօրինական գործողությունները, որոնք խախտում են գրավյալ Երուսաղեմի սուրբ վայրերի պատմական և իրավական ստատուս քվոն»: