Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Այգավան կատարած այցի ժամանակ բնակիչներից մեկն ասել է, որ կառավարությունը ոչինչ չի արել գյուղի համար։
«Գնում եք էնտեղ 1000 դոլար աշխատում, գալիս եք 50 դոլարն ուզում եք մեզ վրա մի միլիոնի տեղ ծախեք։ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ամերիկայում որևէ մեկը չի կարա Հայաստանի համար ավելի մեծ բան արած լինի, քան ՀՀ–ում աշխատող, հարկ վճարող քաղաքացին։ Ոչ մի բան խնդրելու կարիք չկա, մենք առանց խնդրելու ամեն ինչ անում ենք, բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են»,–ասաց Նիկոլ Փաշինյանը՝ իմանալով, որ գյուղի բնակիչը Ուկրաինայում է աշխատում։ Այգավանի բնակչի պնդմանն այն մասին, որ ինքը ԱՄն–ում ապրելու հնարավորություն ունի, սակայն Հայաստանում է այս պահին ապրում, Փաշինյանը պատասխանեց. «Ուզում ես, գնա՛, ապրի՛, էդ էլ մի ծախեք ինձ վրա, որ եկել ես էստեղ ապրում ես, ինձ լավություն ես անում»։
Այգավանի բնակիչը նշեց, որ գյուղում 10-15 գործարար կա, որոնք պատրաստ ենք աջակցել սպորտդպրոցի կառուցմանը, Փաշինյանն էլ ի պատասխան ասաց. «Որքան գործարարաները դնեն, ես կրկնապատիկը կտամ։ Հեռախոսիս համարը կտամ, բայց հետո հրապարակելու եմ, թե Այգավանի դրսի գործարարները գյուղի համար ինչքան փող են հավաքել»։
0Comments